
Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
Հանրապետության նախագահին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորը: