
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հնարավորություն տալ, որպեսզի 16 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացիները կարողանան ստանալ 10 տարվա վավերականություն ունեցող անձնագրեր:
Գործող օրենսդրությամբ՝ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր էր տրամադրվում մինչև զորակոչային տարիքը՝ դրանով արգելափակելով նրանց Հայաստանից դուրս գալը և զորակոչից խուսափելու հնարավորությունը:
Կառավարությունը այս փոփոխությամբ ցանկանում է հնարավորություն տալ, որ 18 տարին լրանալուց հետո էլ քաղաքացիների այդ խումբը լիարժեք իրականացնի իր իրավունքները: Իսկ երկրից դուրս գալու իրավունքը կիրականացվի զինվորական գրքույկի միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: