Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Համոզված եմ, որ գալիք տարին նոր հնարավորություններ կբերի երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու գործում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասված է ուղերձի մեջ: