
Վադիմ Լազորենկոն լքել է «Արարատը»: ՖԱ «Արարատի» և թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին տեղեկացնում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու մասնագետը «Արարատի» ղեկը ստանձնել էր երկու ամիս առաջ:
Հիշեցնենք, որ «Արարատը» վաստակած 27 միավորով 4-րդն է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում: