Որևէ բան ձեռնարկելուց առաջ լավ մտածեք. դեկտեմբերի 29-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Կյանքի ակտիվ ընթացքը ձեզ հոգնեցրել է, դուք ցանկանում եք առանձնանալ բոլորից ու հանգստանալ, տոները դրա համար լավագույն առիթը կարող են լինել:

Ցուլ

Աշխատանքի առումով շատ դրական շրջան է ձեր կյանքում, ինչը չի կարելի ասել անձնականի պահով: Դուք կարծես գտել եք ձեր կեսին, բայց ձեր մեջ անընդհատական վեճերը խարխլում են ամուր հիմքերը:

Երկվորյակ

Թույլ մի տվեք էմոցիաները հաղթեն ուղեղին: Իհարկե սրտին հետևելը լավ է, բայց հարցեր կան, որտեղ պետք է առաջնորդվեք բացառապես մտքով:

Խեցգետին

Այսօր ձեր կյանքում որևէ արտառոց բան չի պատահի, ամեն ինչ հանգիստ է, սովորական օր է, բայց ահա դրան հաջորդող օրը խոստանում են բուռն ընթացք:

Առյուծ

Համառություն մի դրսևորեք այնտեղ, որտեղ պետք չէ: Համառությունը լավ հատկանիշ է, բայց կան դեպքեր, երբ ավելի լավ է զուտ խելքով շարժվեք:

Կույս

Ձեզ կարծես ոչինչ չի կարող հունից հանել, շարունակեք այդպես, դա միայն ձեզ օգուտ կտա, եթե հունից դուրս գաք, ավելորդ շատ բաներ կասեք դիմացինին:

Կշեռք

Ձեր մտքում շատ գաղափարներ ունեք, որոնց իրագործման համար բավական գումար է անհրաժեշտ, հենց այդ նպատակով խնայեք փողերը և մի վատնեք:

Կարիճ

Հրապուրանքի մի տրվեք: Այնպիսի շրջան է, որ եթե տրվեք հրապուրանքին, ամեն ինչ կմոռանաք, ինչը այս շրջանում ձեզ պետք չէ:

Աղեղնավոր

Ծուլությունը ձեզ համար այս փուլում ճոխություն է: Եթե ցանկանում եք այս տարին հաջող ավարտել, ապա մի ծուլացեք և ավարտին հասցրեք բոլոր գործերը:

Այծեղջյուր

Որևէ բան ձեռնարկելուց առաջ լավ մտածեք: Դուք սովոր եք արագ գործելուն, բայց այս անգամ այդ դեպքը չէ:

Ջրհոս

Ճիշտ է, տարվա վերջը մոտ է, բայց դուք ձեզ աշխատավայրում այնպես եք դրսևորել, որ եկող տարին անկասկած ձեզ համար հաջողակ տարի կլինի:

Ձկներ

Լավ ժամանակ է վատ սովորություններից ազատվելու համար: Ճիշտ է, դա հեշտ գործ չէ, բայց աշխատեք այդ ուղղությամբ:




Լրահոս