ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ սիրում եմ, որ մեր տուն են նվեր բերում, ոչ էլ սիրում եմ նվերներով գնալ․ ինչ է խնդրելու Ձմեռ պապիկից Գևորգ Պետրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ներկայացնում է նախատոնական հարցազրույցների շարք շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։

-Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Ամանորն անցկացնել Հայաստանում, որպեսզի նաեւ խթանվի տուրիզմը։ Իսկ Դուք այս տարի Ամանորը որտե՞ղ եք անցկացնելու։

-Ես միշտ Ամանորն անցկացրել եմ Հայաստանում։ Ես չեմ ամաչում ասել, որ ինքնաթիռ չեմ նստում, վախենում եմ եւ ստիպված այստեղ եմ դիմավորում։ Ամանորն ընտանեկան տոն է, սիրում եմ ընկերների հետ նշել։

-Որքա՞ն գումար եք ծախսում Ամանորյա սեղանի եւ նվերների համար։

-Ես ոչ սիրում եմ, որ մեր տուն են նվեր բերում, ոչ էլ սիրում եմ նվերներով սրա, նրա տուն գնալ։ Նվեր գնում եմ աղջկաս, դեկտեմբերի 31-ին է ծնվել աղջիկս։ Ընտանիքի անդամներին նվեր գնում եմ, բայց շռայլությունների սիրահարս չեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս