ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարոն Սիմոնյանը 2020 թվականը կդիմավորի սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է նախատոնական հարցազրույցների շարքը շոու-բիզնեսի եւ քաղաքական գործիչների հետ։ Այսօր մեր զրուցակիցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն է։ Նա նշեց, թե այս տարի կարգավիճակից ելնելով, ամանորյա տոները կդիմավորի սահմանին՝ զինվորների հետ։

-Պարո՛ն Սիմոնյան, ինչպես կամփոփեք 2019 թվականը։

-Անձնական առումով փոփոխությունների տարի էր։ Առաջին անգամ պետական աշխատանքի անցա, իսկ մինչ այդ մասնավոր ոլորտում էի եւ իմ գլխի տերն էի։ Այդ ասպարեզում մեծ փոփոխությունների տարի էր։ Իսկ գործնական կյանքում, քանի որ նոր սկսեցինք գործունեությունը, բավականին բուռն էր եւ ճանաչողական տարի։

-Ինչպե՞ս եք դիմավորելու 2020 թվականը։

-Այս տարի բացառություն կլինի եւ առաջին անգամ Հայաստանում կլինեմ։ Այս տարի Նոր տարին կանցկացնմ զինվորների հետ, սահմանում։ Առաջին անգամ է այսպես լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս