ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձում ենք տեղավորվել 100 հազար դրամի սահմաններում և շատ չուտել. Անուշ Բեղլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է նախատոնական հարցազրույցների շարքը քաղաքական գործիչների հետ։ Այս անգամ մենք զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ։

-Տիկի՛ն Բեղլոյան, Դուք որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը։ Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տոներն անցկացնել Հայաստանում։

-Այդպիսի հրահանգ չեմ ստացել։ Բայց դեռևս ամռանը մենք շատ մեծ պլաններ ունեինք Ամանորի հետ կապված և իհարկե այն կանցկացնենք Հայաստանում՝ ընկերների, բարեկամների հետ։ Ինձ համար Ամանորն ավելի շատ նեղ ընտանեկան տոն է եւ դու հնարավորություն ես ունենում գնահատել քո տարին, հանգստանալ հեգեպես և բարոյապես։

-Իսկ որքա՞ն գումար եք ծախսում գնումների վրա։

-Սովորաբար մոտ 100 հազար դրամի սահմաններում ենք փորձում մնալ։ Մենք աշխատում ենք շատ չուտել և ավելի շատ այցելել մեր ընկերներին։ Ես Ամանորն օգտագործում եմ նաև ֆիզիակական տեսանկյունից կարգի բերելու համար։

-Սակայն ինչպիսի՞ սեղան եք ունենալու։

-Մենք մոտավորապես 23։30 տանից դուրս ենք գալիս և վերադառնում միայն առավոտյան։ Այնպես որ ես դեկտեմբերի 31-ին ոչինչ չեմ պատրաստում։ Խոզի բուդ չի լինում, քանի որ ոչ բոլորն են դա սիրում, ավելի թեթև բաներ ենք փորձում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս