
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։