Դանակահարություն Մարտունիում. դանակահարված անչափահասներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 01:45-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 16-ամյա Սամվել Դ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 17-ամյա Շահեն Մ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Վերջիններս հիվանդանոցում՝ ըստ բժիշկների հայտարարության, եղել են վիրահատարանում, և հնարավոր չէ եղել կատարվածի մասին բացատրություններ տալու:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 




Լրահոս