
Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «Lifan X60» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը: