ArmLur.am-ը շարունակում է ամանորյա հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն է։
-Պարո՛ն Վարդազարյան, այս տարվա ո՞ր իրադարձության մասին կպատմեք Ձեր երեխաներին և թոռներին։
-Երևի թե կպատմեմ դատավորների ընդհանուր ժողով, ԲԴԽ նախագահ ընտրվել։ Դա բավական հետաքրքիր պատմություն է եւ միգուցե տարիներ անց դրան կանդրադառնամ։
-2019 թվականը նկարագրելու համար ո՞ր երեք բառերը կընտրեիք։
-Ձեռքբերում, մտահոգություն դատական իշխանության ապագայի մասին։
-Ի՞նչ նոր բան իմացաք Ձեր մասին այս տարի։
-Հետևելով մամուլին եւ հետեւելով իմ մասին որոշ գրառումներին, ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ես չափազանց համբերատար եմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան