Ոստիկանությունը հրապարակել է նախորդ տարիներին եւ այս տարի ոստիկանության ծառայողների ստացած պարգեւավճարները:
Այս առնչությամբ, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Թվերն ընդդեմ ապատեղեկատվության
Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։
Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․
2016 թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն
2017 թ․ 2 միլիարդ 558 միլիոն
2018 թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն
2019 թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»: