
Հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը՝ Սեդա Սեյրանյանը, Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, իր երկրպագուներին է ներկայացրել հայտնի Have Yourself a Merry little Christmas երգի cover տարբերակը։ Այս կատարումն արդեն նրա թվով չորրորդ ձայնագրությունն է։ Առաջին ձայնագրությամբ նա ներկայացել է 2018 թվականին՝ Ամանորին՝ Արիանա Գրանդեի «Santa tell me» երգով՝ այն ներկայացնելով իր տարբերակով։