
ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ վարչապետի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել ենք պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Միշտ էլ մեծ ոգևորություն ու հպարտություն եմ ապրում մարտական դիրքեր այցելելուց, քանզի հնարավորություն եմ ունենում անձամբ հանդիպելու և շնորհակալություն հայտնելու մեր անվտանգությունն ու խաղաղությունը կերտողների: