ArmLur.am-ը շարունակում է ամանորյա հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նա մեզ հետ զրույցում խոստովանեց, որ այնքան էլ չի մասնակցում տոնական եռուզեռին եւ այդ ամենը թողնում է կնոջ ու մայրիկի վրա։
-Պարո՛ն Սիմոնյան, երեք բառով կարող եք բնութագրել 2019 թվականը։
-Աշխատատար, հայկական եւ դրական էմոցիաներով լի։
-Ձեզ համար ինչպիսի՞ տարի էր։ Բոլոր ծրագրերը հասցրե՞լ եք իրականացնել։
-Ծանր, աշխատատար տարի էր, միեւնույն ժամանակ շատ հաճելի է, երբ մարդը զբաղվում է իր սիրած գործով։ Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ լավ եմ գնահատում 2019 թվականը։ Բայց եւ այնպես հասկանում եմ, որ 2020 թվականը շատ ավելի աշխատատար է լինելու։
-Ամանորյա եռուզեռի մեջ ո՞րն է Ձեր մասնաբաժինը։
-Հնարավորինս շատ ու հնարավորինս երկար ժամանակով կորելը եւ չմասնակցելն է։ Կնոջս ու մայրիկիս եմ թողնում այդ ամենը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան