ՏԵՍԱՆՅՈւԹ․ Առանց ինչի չի կարողանում պատկերացնել Ամանորը Սոնա Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ամանորյա հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանն է։

-Տիկի՛ն Ղազարյան, ինչպե՞ս կբնութագրեք 2019 թվականը։ 

-Ծանրաբեռնված, բավականին դրական եւ պատասխանատու։

-Ձեզ համար նոր բացահայտումներ եղե՞լ են տարվա ընթացքում։

-Այո, բավականին շատ են եղել։ Տարբեր բացահայտումներ են եղել, պարզապես այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ։

-Ավանդաբար ինչպե՞ս եք նշում տոները։

-Տոներն անցկացնում եմ ամուսնուս հետ։ Այցելում ենք միմյանց ծնողների տուն։ Հենց ընտանիքն է այն բաղադրիչը, առանց որի ես չեմ պատկերացնում այս տոնը։ Այն իմ սիրելի տոներից է եւ փորձում եմ մաքսիմալ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս