
ArmLur.am-ը շարունակում է տոնական հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։
-Պարո՛ն, Բագրատյան հասցրե՞լ եք 2019 թվականին իրականացնել բոլոր ծրագրերը։
-Ծրագրածի 70 տոկոսն իրականացրել եմ։ Ծրագիրն այնպես չէր, որ մեկ տարում կարող էինք ավարտել։ Բայց հաջող տարի եմ գնահատում եւ անցյալում մնացած հարցերը նույնպես լուծվեցին։
-Երեք բառով բնութագրելու համար որո՞նք կընտրեիք
-Շատ ակտիվ, ստեղծագործական, փիլիսոփայական։
-Անդրադառնանք Ամանորին, տոնական սեղանը կարևո՞ր է։
-Անկեղծ ասած ինձ համար դա երկրորդական է։ Ես հենց այդ ժամանակ ուտում եմ ամենասովորական կերակուրը եւ խնդրում եմ, որ ինձ համար ձվաձեղ պատրաստեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյանը, Հովսեփ Հովսեփյան