ArmLur.am-ը շարունակում է տոնական հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանն է։
-Տիկին Բադալյան, հասցրե՞լ եք 2019 թվականին իրականացնել ծրագրածը՝ թե գործնական, թե անձնական առումով։
-2019 թվականը բավականին ծանր տարի էր, եթե փորձենք ամփոփել, ապա դժվար էր, նոր հարմարվելու համար։ Կային նաև բազմաթիվ այլ խնդիրներ։
-Օրինակ երեք բառով բնութագրելու լինեք, որոնք կընտրեք։
-Փոփոխությունների, ծանր եւ խնդիրներով հարուստ։
-2019 թվականին ի՞նչ նոր բան իմացաք Ձեր մասին եւ կան արդյո՞ք քաղված դասեր։
-Ես ինձ համար շատ դասեր եմ քաղել այս ընթացքում։ Ես ինձ վրա շատ եմ աշխատում, նաև բնավորության որոշակի գծերի վրա պետք է աշխատել։ Ես բնավորությամբ չափազանց անկեղծ եմ եւ էմոցիոնալ, խնդիր չեմ տեսել իչ-որ բան թաքցնելու համար։ Ինձ համար այս մեկ տարին բավական լուրջ դաս էր՝ չափավորվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան