Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրում է. Դեկտեմբերի 29-ին այցելեցի Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղ, Խնածախ, Վաղատուր, Արավուս, Կոռնիձոր, Քարաշեն)։ Այցի նպատակն էր, սոցիալապես անապահով ընտանիքներին սննդամթերքով, ամանորի քաղցրավենիքով և կենցաղային այլ պարագաներով օգնություն տրամադրելը, ինչպես նաև, նրանց ապրելակերպին, կենցաղային անլուծելի թվացող և հուզող խնդիրներին անմիջական ծանոթանալը։ Օգնությունը տրամադրվել է խոշորացված համայնքի 23 ընտանիքին։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր օգնել են ինձ, իրականացնելու այս միջոցառումը, հատկապես համայնքի ղեկավար’ Արթուր Շադունցին, Արթուր Խոջաբաղյանին և Անժելա Տեր-Գրիգորյանին։ Առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում Թերեզա Մխիթարյանին, ում ջանքերով, Երևանում կազմակերպվել է սննդամթերքի հերթական բարգործական հավաք և ընդառաջ գնալով իմ առաջարկությանը, հավաքված սննդամթերքի և այլ ապրանքների մի մասը տրամադրվել է Տեղ համայնքին։ Նման միջոցառումները հնարավորինս հաճախ պետք է կազմակերպվեն և կյանքի կոչվեն ։
Խնդրում եմ, թո’ղ ներեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր համայնքներում նման օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները, սակայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի այս միջոցառումները լինեն շարունակական։ Տա’ Աստված, որ ժամանակի հետ, նման օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների թիվը նվազի։