ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սահմանամերձ գյուղերից 800 փոքրիկներ մեկ օր անցկացրին մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ գյուղերից 800 փոքրիկներ մեկ օր անցկացրին մայրաքաղաքում: 2018թ.-ի դեկտեմբերից մինչև օրս, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով, Երևան են այցելել և հետաքրքիր միջոցառումներով օր անցկացրել 2800 փոքրիկ, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ. սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը եւ որպես հետեւանք՝ երազանքի սահմանները:

2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս