2020-ին Հայաստան գազ կմատակարարվի գործող պայմաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել:

«Ըստ համաձայնագրի՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019-ի պայմաններով»,- նշվում է «Գազպրոմի» տարածած հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի վերջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Նշենք, որ ներկայումս «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազը «Գազպրոմից» գնում է 165 դոլարով։ Սպառողներին մեկ խմ գազը վաճառվում է 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

Ընկերությունը նաև իրականացնում է գազափոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում, գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում եւ ընդլայնում:




Լրահոս