«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրել է.
«Իմ սիրելի հայրենակիցներ,
ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:
Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:
Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:
Սիրով՝ Հենո»:
Իմ սիրելի հայրենակիցներ,Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի…
Gepostet von Henrikh Mkhitaryan am Dienstag, 31. Dezember 2019