Հունվարի 1-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 07:00-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 08:00-ին:
Այրվել են տան տանիքը՝ 100 քմ, խոհանոցում (8 քմ)՝ գազօջախ, սառնարան, 2 բազմոց և սեղան՝ ամբողջությամբ, ննջասենյակում՝ (20 քմ)՝ պահարան, մահճակալ, աթոռ՝ ամբողջությամբ, հյուրասենյակում՝ առաստաղը՝ 30 քմ, բազմոց, պահարան: