
ՀՀ նախագահի աշխատակազմի էջում հրապարակվել են նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի լուսանկարները: Լուսանկարներին կից գրված է.
Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան:
Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին: