Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքը
2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության:
Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ:
Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար, բուժզննության է դիմել 4 քաղաքացի:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ:
Պատահարների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան: