
Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիս փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.) դին (կախված վիճակում):
Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: