
Հունվարի 1-ին, ժամը 22:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: