
Pantone միջազգային հետազոտական կենտրոնում կանխատեսում են արել 2020-ի գլխավոր գույնի վերաբերյալ: Այս մասին գրում է Footwear News-ը:
Ինստիտուտի փոխնախագահ Լորի Պրեսմանը ենթադրում է, որ 2020-ի գլխավոր գույնը կլինի կապույտը: Տղամարդը կարծում է, որ հաջորդ տարի դիզայներները կոգեշնչվեն ծովային երանգներից:
Պրեսմանը նաև ասում է, որ նորաձև կլինեն ջրիմուռների, ավազի ու օվկիանոսի խորքերի գույները:
Նշենք, որ արդեն 19 տարի է` ամերիկյան գույների Pantone ինստիտուտն է որոշում տարվա գլխավոր թրենդային գույնը: