Կասեմ Սուլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում. Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։

«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին: Նա քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։

Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին եւ գեներալ Սուլեյմանիի ընտանիքին եւ եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։

Հիշեցնենք, որ երեկ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։




Լրահոս