Հունվարի 1-ից բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի խումբ ապրանքների մաքսատուրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին, հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

❖ Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:

❖ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։

Ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված  այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար 2020 թվականի հունվարի 1-ից կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․

➢ Ընտանի թռչնի մսի  ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 3 տոկոսային կետով (22%-ից 25%).

0207 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի թռչնի միս (22%-ից 25%)

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ. 22%
2020թ. 25%
3 տոկոսային կետ ԱՄՆ
Բրազիլիա
Ուկրաինա
ԵԱՏՄ երկրներ
Բելգիա

Ընտանի թռչնի միս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41%): Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից ընտանի թռչնի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

2021 թվականից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխվելիք սակագնային քվոտաներից, որի շրջանակներում Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25% մաքսատուրքի դրույքաչափով:

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2017 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի 4%-ի չափով բարձրացում (10% դրույքաչափը գործել է 2015-2016 թվականներին, 2017 թվականին՝ 14%, 2018-ին՝ 18%, 2019-ին՝ 22% և 2020-ին՝ 25%), սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին զգալի գնաճ չի գրանցվել:

Մաքսատուրքի բարձրացման շրջանում հնարավոր է գնաճի զսպում նաև տեղական թռչնամսի արտադրության ծավալների աճի հնարավորության դեպքում։

Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2.5 տոկոսային կետով (12.5%-ից 15%).

0202 ծածկագրին դասվող սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ.  12.5%
2020թ.  15%
2.5 տոկոսային կետ Հնդկաստան
Ուկրաինա
Բրազիլիա
ԵԱՏՄ երկրներ
Իտալիա

Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից: Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է  կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

Ինչպես թռչնամսի դեպքում, այնպես էլ այստեղ 2021 թվականից Հայաստանն, օգտվելով  սակագնային քվոտաների բաշխումից, երրորդ երկրներից կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15% մաքսատուրքի դրույքաչափով:

➢ Բրնձի մասով 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 3 տոկոսային կետով (3%-ից 6%).

1006 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող բրինձ (3%-ից 6%)

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ, 3%
2020թ. 6%
3 տոկոսային կետ Թաիլանդ
Պակիստան
ԵԱՏՄ երկրներ
Հնդկաստան
ԱՄՆ

Մաքսատուրքի բարձրացումը վերաբերում է բրնձի տարբեր տեսակներին, սակայն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համաձայնագրով հաստատված է Վիետնամից ԵԱՏՄ տարածք երկարահատիկ բրինձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա: Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվել էր 150 տոննա նշված երկարահատիկ բրինձ ներմուծել` 0% մաքսատուրքի դրույքաչափով, 2020 թվականին հնարավոր է ներմուծել 250 տոննա` առանց մաքսատուրքի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Շարունակաբար հնարավոր կլինի քվոտայի սահմանաչափը մեծացնել՝ զսպելով այդ տեսակի բրինձի գնի բարձրացումը:

Միաժամանակ, մի շարք զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում է գործող ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Դեպի Հայաստան բրնձի հիմնական ներմուծումը իրականացվում է վերոնշյալ դասի երկրներից, ուստի 2022 թվականից կիրառելով ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերը, նշված ապրանքատեսակի մասով հնարավոր կլինի օգտվել նաև գործող մաքսատուրքի 25%-ի չափով իջեցումից:

➢ Արևածաղկի ձեթի ներկրման համար հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).

1512 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող արևածաղկի ձեթ՝ ոչ պակաս քան 10լ տարրայով (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.1 եվրո կգ-ի համար)

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ. 12%
2019թ, 13%
2020թ. 15%
2 տոկոսային կետ ԵԱՏՄ երկրներ
Ուկրաինա
Կիպրոս
Ֆրանսիա
Իտալիա

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2018 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին շոշափելի գնաճ չի գրանցվել:

Այս ապրանքատեսակի շուրջ 90%-ը հիմնականում ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից և Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), ընդ որում՝ վերջինիս դեպում ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ:

➢ Կաթնամթերքի համար 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).

0402 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կաթնամթերք, այդ թվում` կաթ և սերուցք, կաթի փոշի

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ, 11%
2019թ. 13%
2020թ. 15%
2 տոկոսային կետ ԵԱՏՄ երկրներ
Ուկրաինա
Վրաստան
ԵՄ երկրներ

Նշված ապրանքատեսակի մասով նախորդ տարիներին ևս գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն նախորդ տարիներին շոշափելի գնաճ ևս չի գրանցվել:

Կաթնամթերի այն տեսակները, որոնց մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, Հայաստան է ներմուծվում հիմնականում ԵԱՏՄ երկրներից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր, շուրջ 90%-ը), ինչպես նաև ԵՄ երկրներից։

➢ Կարագի մաքսատուրքի բարձրացումը կլինի 2 տոկոսային կետով (13%-ից 15%)

0405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կարագ (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.22 եվրո կգ-ի համար)

Բարձրացում Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ, 11%
2019թ. 13%
2020թ. 15%
2 տոկոսային կետ ԵՄ երկրներ
Ուկրաինա
ԵԱՏՄ երկրներ

Կարագ հիմնականում ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երեք ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 35%): Հաշվի առնելով վերոգրյալը՝ հնարավոր են գների որոշակի բարձրացումներ ԵՄ և այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում։




Լրահոս