Ինչպես հայտնի է՝ ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայր։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 04.01.2020թ ժամը 18:00-ին Արագածոտնի մարզի՝ Փարպի գյուղում։
Հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 23:15-ի սահմաններում Արագածատոնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 45-ամյա Ավետիս Նիկոլյանը իր վարած Mersedes մակնիշի 36 O X 625 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Փարպի ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին եւ մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, Փարպի գյուղի բնակիչ, 66-ամյա Լեւիկ Մովսիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ անց, գիտակցության չգալով մահացել է: