
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում։
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։
Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։
Այս մասին նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»֊ի էջում։