Խոյ
Այսօր սպասվում են մի շարք ապրումներ, որոնք բացասական կլինեն: Ամբողջ օրվա ընթացքում դրանցով կզբաղվեք և կմոռանաք այլ բոլոր գործերի մասին: Ընկերները կօգնեն ձեզ, սակայն մի պահ կգա, երբ նրանց միջամտությունը կնյարդայնացնի ձեզ:
Ցուլ
Օրը հարուստ է բազմաթիվ դրական նորություններով: Այսօր փորձեք օրն անցկացնել ընտանիքի անդամների հետ և միայն դրական երևույթներին ուշադրություն դարձնել: Ակտիվ եղեք և աշխատեք ուշադրության կենտրոնում լինել: Դա կօգնի ձեզ մասնագիտական հաջողությունների հասնել:
Երկվորյակ
Այսօր սպասվում է բարդ ու հոգնեցուցիչ օր: Օրվա ընթացքում մի շարք խնդիրներ կծագեն, որոնք լուծելու համար ձեզնից աշխատասիրություն ու սառը դատելու կարողություն կպահանջվի: Զգուշությամբ կայացրեք ձեր որոշումներն ու մի շտապեք:
Խեցգետին
Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան:
Առյուծ
Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ:
Կույս
Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին:
Կշեռք
Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույնն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Օրվա ընթացքում պետք է շատ ուշադիր լինեք, քանի որ կան մարդիկ, որոնք ցանկանում են դավաճանել ձեզ:
Կարիճ
Այսօր ցանկալի է ռիսկի չդիմել և աշխատանքային գործընթացը կազմակերպել սովորական և ստուգված մեթոդներով: Նորարարությունները, որոնք առաջին հայացքից ավելի արդյունավետ կթվան, կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Խորհրդատուներ այսօր շատ կլինեն, և չեք կողմնորոշվի` որի խորհուրդը լսել և որինը` ոչ:
Աղեղնավոր
Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա: Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտությամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից անհապաղ նյութական փոխհատուցում սպասել:
Այծեղջյուր
Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել այն իրերը, որոնք վաղուց ցանկանում եք:
Ջրհոս
Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել՝ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավայկանին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Օրվա ընթացքում ձեր վարքը դժվար թե նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը:
Ձկներ
Օրվա ընթացքում կարող եք բացասական լուրեր լսել: Դրանք կփչացնեն ձեր տրամադրությունն ու օրվա հետագա ընթացքը: Աշխատեք ուշադրություն չդարձնել ձեր կողմն ուղղված սադրանքներին ու հանգիստ եղեք: Օրվա վերջում անակնկալ է սպասվում։