Որոնք են Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր կերակրատեսակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ավետիսով:

Տոնի գլխավոր կերակրատեսակը ձուկն է, որը կարելի է պատրաստել ամենատարբեր ձեւերով, սակայն նախապատվությունը տվեք խաշած տարբերակին:

Հաջորդը չրեղենով եւ չամիչով համեմված բրինձով փլավն է:

Որպես աղանդեր՝ սեղանին կարելի է տնական գաթա դնել, նաեւ չրեր եւ ընդեղեն: Ծննդյան տոնը շնորհավորում են կարմիր գինով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:




Լրահոս