Հուսով ենք` կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել խաղաղ միջոցներով. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»,- նշված է հայտարարության մեջ։

 




Լրահոս