
Այսօր տեղի կունենա Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հոր հուղարկավորությունը` Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Երեկ այդ նույն համայնքում տեղի էր ունեցել պատգամավորի հոր հոգեհանգիստը:
Նշենք, որ պատգամավորի հայրը` Լ.Մովսիսյանը մահացել էր ավտովթարից:
«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում է պատգամավորի ընտանիքի անդամներին ու հարազատներին։