Հունվարի 4-ին, ժամը 18։38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1974 թ.), «Nissan Qashqai» (վարորդ՝ Սամսոն Ղ., ծնված 1973 թ.) և «Toyota Yaris» (վարորդ՝ Սպարտակ Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Toyota Yaris» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Qashqai» և «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: