
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում տաղավար կամ գլխավոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխավոր տոներին` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին նախորդող յոթնօրյա եւ քառասնօրյա պահքը բացվում է տոնից առաջ` Ճրագալույցի պատարագից վերադառնալուց հետո: