ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեհրանում հրաժեշտ են տալիս գեներալ Սոլեյմանիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Հիշեցնենք, որ նա սպանվել էր հունվարի 3-ի գիշերը։

Գեներալի աղջիկը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սեւ օրերի» մասին։ «Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- իր հերթին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ հրաժեշտից հետո գեներալի մասունքները կտեղափոխեն Կում, որը համարվում է շիաների կենտրոններից մեկը:




Լրահոս