
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում գրել է․ «Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»։ Նշենք․ որ ԱՄՆ նախագահն այդ գրառումն արել է այսօր՝ ի պատասխան Իրանի որոշման, որով վերջինս դուրս է գալիս Միջուկային համաձայնագրից։ Այդ մասին էլ հայտնի դարձավ երեկ։
Մասնավորապես, Իրանը հայտարարել է, որ այլեւս չի կատարի 2015 թվականին 6 գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագրով ստանձնած որեւէ պարտավորություն: Այսպիսով, Թեհրանը չեղարկում է ուրանի հարստացման բոլոր սահմանափակումները:
Հիշեցնենք, որօրեր առաջ ամերիկյան օդուժի գրոհի ժամանակ Բաղդադում սպանվել էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին: