
Հունվարի 6-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:40-ին:
Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։