Վաղը ՝ հունվարի 8-ին, կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Նոր ձեւաչափով Սուպերգավաթին մադրիդյան հսկան մոտենում է երկար վնասվածքների նստարանով:
Զիդանի թիմը «չղջիկների» դեմ խաղում հույսը կարող է դնել ֆուտբոլային երկնակամարում «ծագող աստղեր» համարվող երիտասարդների վրա: Այս խաղում «սերուցքայինների» հայտացուցակում է հայտնվել նույնիսկ թիմի նախկին 7 համարը՝ Մարիոանո Դիասը: Միանշանակ Զիդանը նախանձելի վիճակում չէ, սակայն այնպես էլ չէ, որ «Ռեալը» քիչ շանսեր ունի հաղթելու:
Թիմի հայտացուցակից բացակայում են այնպիսի անուններ, ինչպիսին են Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը , Խամես Ռոդրիգեսն ու Մարկո Ասենսիոն:
Եթե վերջին երկուսի բացակայությանը Իսպանիայի մայրաքաղաքում արդեն սովորել են, ապա մյուս երեքի բացակա լինելու փաստը ստրեսային է թիմի երկրպագուների համար:
Ամեն դեպքում, տեղին է ասվածէ չկա չարիք առանց բարիք: Թիմի առաջատար ֆուտբոլիստների բացակայության պայմաններում Չեմպիոնների Լիգայի 13-ակի գավաթակիրների մեկնարկային կազմում կարող են ամրապնդվել Վինիսիուսը, Ռոդրիգոն եւ ինչու ոչ նաեւ Լուկա Յովիչը: Վերջինիս դեպքում ամեն ինչ չէ, որ հաստատուն է, քանի որ վաղը կայանալիք խաղում Զիզուն կարող է «փայլատակել» եւ կենտրոնում փորձարկել վերը նշած երկու բրազիլացիներից մեկին: Պետք չէ մոռանալ նաեւ Բրահիմ Դիազին, ում ապագան նույնպես շարունակում է «մազից կախված» մնալ Եվրոպայի հզորագույն ակումբներից մեկում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթը կանկացվի նոր ձեւաչափով՝ Սաուդյան Արաբիայում: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Կատալոնական «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ատլետիկոն»: Կատալոնամադրիդյան ճակատամարտը կկայանա հունվարի 9-ին:
Էդմոն Մարտիրոսյան