
Երեւանի «Արարատի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզչի պատոնին նշանակվել է ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը:
Մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում», Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը 27 միավորով 4-րդն է եւ առաջատար «Լոռիից» հետ է մնում ընդամենը 1 միավոր:
Էդմոն Մարտիրոսյան