ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանիսով է պակասել Հայաստանում մարդկանց թիվը՝ սկսած 1990 թվականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը շարունակում է նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի մասին Հայաստանի ժողովրդագրական ժողովածու: Ըստ այդմ՝ Հայաստանում մշտական բնաչության թվաքանակի նվազումը սկսում է 1990 թվականից, երբ բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 514 հազար 900 մարդ:

Իսկ ահա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ: Ստացվում է, որ 29 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության թվաքանակը պակասել է 551 հազար 600-ով: Բայց սա դեռ ամենը չէ:

Պարզվում է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ պակասել է նաեւ 2018 եւ 2017 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ: Օրինակ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 972 հազար 700 մարդ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում բնակչության թիվը կազմել է 2 մլն 986 հազար 100: Այսինքն միայն 2018-ին 2017-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակը պակասել է 13 հազար 400-ով: Իսկ 2019 թվականի հունվարի 1-ին 2018-ի նույն ժամանակահատվածի դրությամբ բնակչության թվաքանակը պակասել է 7400-ով:

Ս.Հ.




Լրահոս