Ուշագրավ բացահայտում է եղել ՀՀ իրավապահների կողմից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Յուրի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, բնակվելով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 23/1-ին շենքի 16-րդ բնակարանում, նշված շենքի առաջին հարկում ունեցել է կոշիկի արհեստանոց, որտեղ պահել է ընտանի կենդանիներ: Նշված կենդանիներին սիրելու պատրվակով, այդտեղ է հյուրընկալել մանկահասակ՝ 2008թ.-ի հուլիսի 08-ին ծնված՝ 11-ամյա Մ. Վ -ն և 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին ծնված՝ 11-ամյա Է. Մ-ն, նրանց հետ ձևավորել մտերիմ հարաբերություններ՝ վերջիններիս նկատմամբ կատարելով անառակաբարո գործողություններ:
Այսպես, 2018թ.-ի օգոստոս ամսին, Մ.Վ-ն հերթական անգամ այցելել է Յ. Գալստյանի կոշկակարի արհեստանոց, վերջինիս կենդանիներին սիրելու նպատակով և այդ ժամանակ Յուրի Գալստյանը, մոտենալով Մ. Վ-ի հետ , օգտվելով վերջինիս հետ կատարվող գործողությունների բնույթն ու կենսաբանական նշանակությունը չգիտակցելու հանգամանքից և տվյալ իրադրությունում պաշտպանական գործողությունների դիմելու, դիմադրություն ցույց տալու անկարողությունից, այսինքն՝ հոգեբանական անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 12 տարին չլրացած, մանկահասակ՝ 2008թ.-ի հուլիսի 08-ին ծնված 11-ամյա Մարիաննա Վարդանյանի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այն է՝ նստեցրել է իր գիրկը, ձեռքը հագուստից ներս մտցնելով փաղաքշել է մարմինը, այնուհետև ոտքերը շոյելով ձեռքը տարել է դեպի գոտկատեղ, երկու անգամ հաբուրելով այտերը ասել է. «լավն ես, սիրուն ես, լավ աղջիկ ես»։
Դրանից հետո, 2018թ.-ի դեկտեմբերի 13-ին, Էլեն Մարտիրոսյանը այցելել է Յուրի Գալստյանի կոշկակարի արհեստանոց՝ վերջինիս փոխանցելու իր մոտ մնացած նրա բջջային հեռախոսը, որտեղ Յուրա Գալստյանը, օգտվելով Է. Մ-ի հետ կատարվող գործողությունների բնույթն ու կենսաբանական նշանակությունը չգիտակցելու հանգամանքից և տվյալ իրադրությունում պաշտպանական գործողությունների դիմելու, դիմադրություն ցույց տալու անկարողությունից, այսինքն հոգեբանական անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 12 տարին չլրացած, մանկահասակ՝ 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին ծնված 11-ամյա Է. Մ-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այն է՝ ներսից կողպելով դուռը, նստել է աթոռին՝ Էլեն Մարտիրոսյանին նստեցնելով ծնկներին, ձեռքերով գրկել և իջեցնելով վերջինիս վերարկուի շղթան սվիտերի վրայից շոյել է մեջքը, ապա տաբատի վրայից՝ հետույքը, այնուհետև կրկին հագուստի վրայից ձեռքով շոյել է նրա սեռական օրգանը՝ միաժամանակ համբուրելով այտը և լեզվով շուրթերը:
Յուրի Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: