Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն:
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին: Մասնակցել է Արցախյան պատերազմին:
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։
2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե Եղեգն» մրցանակի։
2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:
Լևոն Խեչոյանը մահացել է 2014 թվականի հունվարի 8-ին` երկարատև հիվանդությունից: