ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ստամբուլ: Մինչ այդ Դամասկոսում Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Թուրքիայում ՌԴ նախագահը կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի շահագործման արարողությանը: Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել նաև Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը:
Նշենք, որ Լիբիայում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը` Ռուսաստանի: