Press TV հեռուստաալիքը հրապարակել Է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը:
ABC հեռուստաընկերության տվյալներով՝ հրթիռային հարվածի հետեւանքով տուժել են ամերիկյան օբյեկտն Իրաքի հյուսիսի Էրբիլ քաղաքի մերձակայքում, ինչպես նաեւ Այն ալ Ասադ ավիաբազան երկրի արեւմուտքում:
Գրոհի պատասխանավտությունն ստանձնել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Ինչպես հայտնել Է Press TV-ն, ԻՀՊԿ-ն հայտարարել Է, որ Այն ալ Ասադ ավիաբազային հրթիռահարվածը հասցվել Է ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության: