«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է։

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը լուրեր է տարածել. թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։




Լրահոս